Թույլ է տալիս պահպանել հոգեբանական հավասարակշռությունը*

Առկա է՞ դյուրագրգռություն, անհանգստություն, լարվածություն և հոգնածություն

Օրը ծանր էր, ինչ-որ բան մթնեցրեց ձեր ժպիտը կամ փչացրեց ձեր տրամադրությունը...Հանգստանալու, կենտրոնանալու, դյուրագրգռությունից ու անհանգստությունից ազատվելու, սթրեսի մասին մոռանալու ժամանակն է։

Սեդիստրես դեղամիջոցի բաղադրությունը

  • Չարչարածաղկի չոր հանուկ
    300 մգ
  • Ալֆա-բրոմիզովալերաթթվի էթիլ էսթեր
    10,2 մգ
  • 60 դեղահատ
    ստվարաթղթե փաթեթի մեջ

Սեդիստրես դեղամիջոցի ազդեցությունը

  • ՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է
  • ԻՋԵՑՆՈՒՄ Է ՏԱԳՆԱՊԸ
  • ՆՎԱԶԵՑՆՈՒՄ Է ԳՐԳՌՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
  • ՆՊԱՍՏՈՒՄ Է ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ
  • ՕԳՆՈՒՄ Է ԿԱՅՈՒՆԱՑՆԵԼ ԶԳԱՑՄՈՒՆՔԱՅԻՆ ՖՈՆԸ

Սեդիստրես դեղամիջոցի օգտագործման ցուցումներ

  • Որպես հանգստացնող միջոց տարբեր տեսակի նևրոզների, սոմատոֆորմ խանգարումների (վեգետատիվ-անոթային դիստոնիա), սթրեսների դեպքերում։
  • Հիպերտոնիկ հիվանդության, կլիմակտերիկ խանգարումների, նախադաշտանային սինդրոմի, միգրենի նոպաների համալիր բուժման ժամանակ։
  • Հոգեբանորեն բարդ իրավիճակներում՝ զգացմունքային ֆոնը կայունացնելու,տագնապի մակարդակը իջեցնելու, դյուրագրգռությունը նվազեցնելու, հոգեբանական հավասարակշռությունը պահպանելու համար:
  • Որպես քնաբեր միջոց՝ տարբեր ծագման քնի խանգարումների դեպքերում։

Ավելին ՍԵԴԻՍՏՐԵՍԻ մասին

Մեր որակը
«Ացինո» շվեյցարական ընկերությունը հետևողականորեն նվիրվածություն է ցուցաբերում որակի բարձր ստանդարտներին ամեն ինչում՝ գաղափարի մշակումից մինչև արտադրանքի թողարկում, պարզ տեխնոլոգիական նորամուծություններից մինչև առաջադեմ գիտական մշակումներ։

Մեր արտադրանքը
Մեր դեղամիջոցները արդյունավետ և անվտանգ են, կիրառվում են տարբեր թերապևտիկ ոլորտներում և ներկայացված են միջազգային շուկաներում։

«Ացինո»-ն Հայաստանում
Հայաստանում գրանցված են սրտաբանության, նյարդաբանության, հոգեբուժության, ներզատաբանության ոլորտում կիրառվող, ինչպես նաև առանց դեղատոմսի դուրս գրվող դեղամիջոցներ։

Մեր առաքելությունը
Բարձր որակի դեղամիջոցների մշակում, արտադրություն և առաջխաղացում ի շահ պացիենտների։

«Ացինո Ֆարմա ԷյՋի»-ի
Հայաստանյան Ներկայացուցչություն,
(Շվեյցարական Կոնֆեդերացիա) |
Ադոնց 6/1-54 | Երևան | 0014 | ՀՀ
+374 60 67 01 70
Mikayel.Tovmasyan@acino.swiss